Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը ֆեյսբուքյան էջում դերասան Արման Նավասարդյանի մասին գրառում է տեղադրել, որում ասվում է․
«Կարճ ու կոնկրետ.
Համազգային թատրոնի դերասան և տնօրեն Արման Նավասարդյանը պատերազմի առաջին օրից դիրքերում է և դեռ չի իջել ու բանական է, որ դեռևս ֆիզիկայի ոչ մի օրենք թույլ չի տալիս ֆիզիկապես լինել դիրքերում և միաժամանակ մասնակցել գերիների համար բողոքի քայլերթին։
Արմանի կարծիքը բնականաբար պարզ է, որ օր առաջ պետք էր բարձրացնել այդ խնդիրը և գերի ընկած տղերքը նաև նրա զինակից ընկերներն են։
Հգ. Արմանը միշտ արգելել է նկարներ հրապարակել զինվորական համազգեստով, քանի որ նա, ինչպես և մենք կարծում է, որ դա մեր բոլորիս պարտքն է, ու նա իր հայրենիքն է պաշտպանում և դիրքերից չի կարող ուղիղ եթերներ դուրս գալ և կարծիք հայտնել ցանկացած հարցի շուրջ։
Իդեպ, Արմանը ունի ոտքի վնասվածք և երկաթներով ամրացված և վտանգելով առողջությունը հրաժարվեց վիրահատվել և մեկնեց սահման ու շարունակում է իր ծառայությունը քանի, որ դրա կարիքը այսօր կա։
Իդեպ, Արմանը ունի ոտքի վնասվածք և երկաթներով ամրացված և վտանգելով առողջությունը հրաժարվեց վիրահատվել և մեկնեց սահման ու շարունակում է իր ծառայությունը քանի, որ դրա կարիքը այսօր կա։
Աստված մեր տղերքի հետ»։
