«Սիմվոլիկ մի ամիս էլ մի ձև դիմանայիք, մինչև ազգը իրա մատաղ ձագերին հողին տար». Անի Խաչիկյանի վրդովված գրառումը

Դերասանուհի Անի Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ իր կոչն ուղղելով «կորոնավիրուսի պատճառով ամիսներով չաշխատած ու լուրջ ֆինանսա-տնտեսական խնդիրների առաջ կանգնած» իր ընկերներին.

«Կարելի էր եւս մի ամիս լռության ամիս հայտարարել ու փարթիներ, իվենթներ, համերգներ ու տժժիկներ չանել…Սիմվոլիկ մի ամիս էլ մի ձեւ դիմանայիք, մինչեւ ազգը իրա մատաղ ձագերին հողին տար… Չեմ ուզում շատ մանրամասն գրեմ ինչ-որ պատվի, արժեքների, ցավի, կորստի ու տենց, երեւի, հին, ձեւական, պաթոսային բաների մասին:

Կներեք, բոլորիդ էլի սիրում եմ, բայց չեմ ուզում հասկանամ. «Կյանքը շարունակվում ա»-ն ոչ ոք չի դրժում, բայց էդ շարունակվելն էլ էսքան զոհերի, գերիների, որբացածների, տուն ու հայրենիք կորցրածների կողքին ձեւ ու ժամանակ ունի: Մի ամիս հայտարարեիք լռության ամիս, կոռոնայի 6 ամիսներից հետո ոչինչ՝ 1 ամիս էլ դժվարություն կրեիք, հաստատ գերիների կամ զոհվածների չափ չէիք կրի…»,-նշել է «Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր դերակատարուհին: