«Առաջարկում եմ սփյուռքահայերի ուժն ու գիտելիքները օգտագործել Հայաստանին բարոյական ճգնաժամից դուրս բերելու համար». Մարիամ Մերաբովա

Ռուսաստանաբնակ հայ երգչուհի Մարիամ Մերաբովան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Հայաստանի Մասին. Ես ձայնի իրավունք ունեմ որպես հայուհի, որպես մարդ, որը միշտ հպարտ է իր պատմությամբ և իր ազգի ներկայացուցիչներով, որպես անցյալ տարի գիտակցաբար Հայաստանի քաղաքացիություն ստացած անձ, որպես պրոֆեսիոնալ, որը կարող է օգտակար լինել ներկայի և ապագայի համար:
Ես վստահ եմ, որ աշխարհը հումանիտար աղետի եզրին է, և ինչպես ցույց է տալիս համաշխարհային պատմությունը, եթե արդեն «երեկ» չսկսվենք գործել, այդ ամենը կբերի կոնկրետ համաշխարհային պատերազմի։
Ես քաղաքական գործիչ չեմ, բայց ունակ եմ այնքան մտածել և վերլուծել, որ տեսնեմ զուգահեռներ, հեռանկարներ և արդյունքներ։
Այսօր մենք պարտավոր ենք միավորվել և միանալ միասնական մշակութին: Մշակույթի զարգացումը ապագան է: Դրա համար էլ անհետաձգելի եմ համարում հայության ներսում տարանջատվածություն հետ աշխատանքը` երկրի ղեկավարության մեջ սփյուռքի ներկայացուցիչների ինտեգրումն ու միավորումը:
Դասեր քաղել սխալներից և ընդունել դրանք, իրական ուժ է, որը կարող է հաղթել ներքին և ամենաուժեղ թշնամուն` տգիտությանը: Մնացած բոլոր խնդիրները բխում են միայն տգիտությունից»
,- գրել է նա ու մեջբերել Ուինսթոն Չերչիլի խոսքերը, ով մի անգամ բյուջեի քննարկման ընթացքում հարցել է, թե ինչու մշակույթի ոլորտի համար ոչ մի ծախս նախատեսված չէ: Վերջինիս պատասխանել են. « Պատերազմ է գնում, ինչ մշակույթ»:
«Եթե մշակույթ չկա, ապա ինչի համար ենք պատերազմում»,-ասել է Չերչիլը:

«Պատերազմներ են տարվում ռեսուրսների համար, սակայն չի կարելի մոռանալ, որ հիմնական ռեսուրսը մարդիկ են ՝ նրանց տաղանդները, ուղեղները, գենետիկ ունակությունները։ Եվ այստեղ հայերը ողջ աշխարհում ունեն ներկայացուցիչների հսկայական գունապնակ արվեստի, գիտության, ռազմական գործի բոլոր առկա ոլորտներում։ Մենք պետք է հավաքվենք։ Մենք պետք է մեզ հավաքենք և չփորձենք հուսահատվել, որովհետև ապագայի համար մենք ենք պատասխանատու։ Առաջարկում եմ սփյուռքահայերի ուժն ու գիտելիքները օգտագործել Հայաստանին բարոյական ճգնաժամից դուրս բերելու համար»,- եզրափակել է իր խոսքը Մերաբովան: