DIAFA Distinctive International Arab Festivals Awards-ում իր մրցանակը Իվետա Մուկուչյանը նվիրել է մեր զինվորներին (ֆոտոշարք)

Դուբայում  նոյեմբերի 29-ին կայացել է «DIAFA» ամենամյա երաժշտական մրցանակաբախությունը, որին Հայաստանից մասնակցել է Իվետա Մուկուչյանը: Երգչուհին մրցանակը ստանալիս ասել է, որ այն նվիրում նահատակված հերոսներին:
«Շնորհակալություն DIAFA մրցանակաբաշխության թիմին մեր մասին այսքան լավ հոգ տանելու համար: Մենք՝ արտիստներս, կարոտել էինք բեմը, շնորհակալություն, որ մեզ հնարավորություն էիք ընձեռել ներկայանալու ձեր առաջ
Այս մրցանակը նվիրում եմ բոլոր հայ զինվորներին, ովքեր ընկել են: Նրանք քաջաբար կռվում էին Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի և Ադրբեջանի վայրագ հարձակումների դեմ:

խարհը գիտակցեր, որ մենք ավելին ենք, քան քաղաքականությունը: Այս մրցանակը նվիրում եմ բոլոր զոհված հերոսներին, և, ցավոք, նաև իմ ընկերներին, ովքեր նույնպես ընկան ռազմի դաշտում, որպեսզի մենք հայերս շարունակենք ապրել: Հայաստանը կրկին ոտքի կկանգնի, քանի որ մենք երբեք չենք հանձնվում: Շնորհակալություն»,-ասել է Իվետա Մուկուչյանը:
Հավելենք, որ DIAFA Distinctive International Arab Festivals Awards-ը ամենամյա հեղինակավոր միջոցառում է, որն անցկացվում է Դուբայում:

Մրցանակը տրվում է անհատականություններին՝ հաշվի առնելով նրանց տարեկան ձեռքբերումները և ներդրումը հասարակության զարգացման գործում:
Այս անհատներն ընտրվում են որակավորված հանձնաժողովի կողմից, և մրցանակները տրվում են տարբեր ոլորտներում իրենց մեծ ներդրումն ունեցած ներկայացուցիչներին, ինչպիսիք են`երաժշտություն, արվեստ, մշակույթ, բիզնես, մարդասիրական ծառայություններ և այլն: