Երգչուհի Շերի շնորհիվ Պակիստանում ազատել են «աշխարհի ամենամիայնակ փղին»

Նախօրենին Պակիստանից Կամբոջա են ուղարկել Կավան փղին, որին անվանում են «աշխարհի ամենամիայնակ փիղ»։
Կենդանին 35 տարի պահվել է ծանր պայմաններում Իսլամաբադի կենդանաբանական այգում։
Կավանը Սախելի անունով զուգընկեր է ունեցել, որը վարակի հետևանքով սատկել է 2012թ.-ին։ Կենդանին ծանր է վերապրել այդ իրադարձությունը. նկատվել են հոգեկան խանգարում և ավելորդ քաշ։

2016թ.-ին Կավանին փրկելու արշավ է սկսվել, որի նախաձեռնողներից մեկն ամերիկացի երգչուհի Շերն էր։
2020թ.-ի մայիսին կենդանիների պաշտպանները հասել են Պակիստանի Գերագույն դատարանի որոշմանը, որը վճռել է փակել Իսլամաբադի կենդանաբանական այգին ու ազատել Կավանին։

Մյուս տարի էկրաններ պետք է բարձրանա «աշխարհի ամենամիայնակ փղի» պատմության մասին վավերագրական ֆիլմ, Twitter-ում նշել է Շերը։