Դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից ու պատասխանատվության ենթարկվես, հայրենիքի նկատմամբ դավաճանությունը չի ներվում․ Տիգրան Ներսիսյանը

Սա մեծագույն դավաճանություն է ուղղված ողջ հայությանը ․ վաճառվում է ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հստակ է արդեն, որ բոլոր տեսակի հանրությանը նետված օրակարգերը ապարդյուն են , սին , անօգուտ և անտրամաբանական ․ այժմ մեկ օրակարգ պետք է լինի, վայրկյան առաջ ազատվել վարչապետի աթոռը զբաղեցրած անձից՝  Նիկոլ փաշինյանից ․ Նիկոլ փաշինյան դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից և պատասխանատվության ենթարկվես ․ հայրենիքի նկատմամբ դավաճանությունը չի ներվում»։

Դերասանը գրառմանը կից լուսանկար է հրապարակել Սողոմոն Թեհլերյանի դատավարության մասին «Ոտքի դատարանն է գալիս» ներկայացումից։