Հայտնի է դարձել Շոն Քոներիի մահվան պատճառը

Բրիտանացի դերասան Շոն Քոներիի մահվան պատճառը եղել է թոքաբորբով պայմանավորված շնչառական անբավարարությունը, տարիքը և առիթմիան:

Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ ներկայացնելով մահվան վկայականի տվյալները: Փաստաթղթի համաձայն՝ դերասանը մահացել է հոկտմեբերի 31-ին Բահամյան կղզիների իր տանը:

Հայտնի դերասանը կյանքից հեռացել է 90 տարեկան հասակում: Որդու խոսքով՝ հայրը «որոշ ժամանակ վատառողջ է եղել»:

Քոներին նկարհանվել է ավելի քան 70 ֆիլմում, սակայն նախևառաջ մեծ հռչակ է ձեռք բերել Ջեյմս Բոնդի դերակատարմամբ: