«Իսկ ես պարոն Ալիևին կհիշեցնեի, որ մինչ այժմ ավարտված չէ ռազմագերիների փոխանակումը». Թինա Կանդելակի

«Матч ТВ» գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին Տելեգրամի իր ալիքում Իլհամ Ալիևին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատման մասին հայտարարության կամայական մեկնաբանության մեջ։

«Հիմա ուզում է Լաչին քաղաքը։ Ես պարոն Ալիևին կհիշեցնեի, որ մինչ այժմ չի ավարտվել ռազմագերիների փոխանակումը, չկան փոխանցված տարածքներում պատմական ժառանգության պահպանման կայուն երաշխիքներ։ Հասկանում եմ, իհարկե, ախորժակն ուտելիս է բացվում, և կարելի է հայտարարել, ինչի մասին ասես։ Լավ է, որ մեր խաղաղապահները Ադրբեջանի նախագահին թույլ չեն տա կտրվել իրականությունից»,- իր միկրոբլոգում գրել է լրագրողը։