«Վլադիմիր Վլադիմիրովիչ, եթե մեր զինվորներից թեկուզ մեկը ողջ տուն հասնի, իմացեք՝ ես կաղոթեմ Ձեր առողջության համար իմ ամբողջ կյանքում». Լուիզա Ղամբարյան

ՀՀ վաստակավոր արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում գրառում է արել և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, խոնարհումս Ձեզ: Եթե մեր զինվորներից թեկուզ մեկը ողջ տուն հասնի, իմացեք՝ ես կաղոթեմ Ձեր առողջության համար իմ ամբողջ կյանքում: Շնորհակալություն Ձեզ»,- գրել է նա: