Ո՞րն է Սերժ Թանկյանի կարծիքով արցախահայության խաղաղ ու անվտանգ կյանքի միակ երաշխիքը

Արցախի ճանաչումը՝ հայերի խաղաղ ու անվտանգ կյանքի միակ երաշխիք. այս կարծիքին է «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը։
Երաժիշտն ակտիվորեն հետևում է Արցախում ու Հայաստանում ծավալվող իրադարձություններին ու արձագանքում դրանց։
Թանկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել:
«Արցախի ճանաչումը արցախահայության խաղաղ ու անվտանգ կյանք միակ երաշխիքն է։ Սենատի կողմից բանաձևի ընդունումն առաջին քայլն էր։ Ժամանակն է, որ ազգային ժողովն «Այո» քվեարկի»»,- գրել է Թանկյանը՝ Արցախը ճանաչելու կոչ անելով: