Կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ. Հայաստանում «Լեհական մշակույթի օրեր» կանցկացվեն

1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի հարյուրամյակին դեկտեմբերի 7-9 Հայաստանում «Լեհական մշակույթի օրեր» կանցկացվեն:

Ծրագրի շրջանակում կազմակերպվելու են կինոցուցադրություններ, ֆոտոցուցահանդես, գրքի շնորհանդես, ինչպես նաև լեհական դասական երաժշտության համերգ։

Նախագիծը կազմակերպել են լեհական Róbmy swoje dla kultury Foundation-ը և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Մշակույթի և ազգային ժառանգության նախարարության մշակույթի տարածման հիմնադրամի կողմից: