«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի եզրափակիչ մասի նկարահանումների համար Թոմ Քրուզը ծրագրում է տիեզերք թռչել

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հույս ունի տիեզերք թռչել՝ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանվելու համար: Այս մասին հայտնում է Sun պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրին։
Նշվում է, որ Հոլիվուդի աստղը դեմ չէ մեծ գումար ծախսել իր ծրագիրն իրականացնելու համար եւ արդեն այդ մասին բանակցություններ է վարում ԱՄՆ-ի ազգային օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման վարչության (NASA) ներկայացուցիչների հետ: Պարբերականի տվյալներով՝ Քրուզին իբր պատասխանել են, որ դա միանգամայն հնարավոր է կազմակերպել։

Ավելի վաղ Space Shuttle Almanac ընկերությունը Twitter-ի իր էջում հաջորդ երեք տարվա համար տեղադրել է Միջազգային տիեզերական կայանի ուղեգիծը: Պլանում ներկա էր Իլոն Մասկի Crew Dragon նավի «տուրիստական ուղեւորությունը», որը նախատեսված էր 2021 թվականի հոկտեմբերին: Զբոսաշրջիկ-ուղեւորներ են եղել դերասան Թոմ Քրուզը եւ ռեժիսոր Դագ Լայմանը։