Time ամսագիրն առաջին անգամ ընտրել է «Տարվա երեխա»-ին

Ամերիկյան Time ամսագիրը 2020 թվականին առաջին անգամ ընտրել է «Տարվա երեխա»-ին: Այս կոչումը շնորհվել է բարձր տեխնոլոգիաների 15-ամյա հետազոտող Գատանջալի Ռաոյին:
Ամեն տարի «Տարվա մարդ» ընտրող պարբերականն այս տարի ստեղծել է նոր անվանակարգ՝ «Տարվա երեխա»: Պարբերականը կարծում է, որ այն պետք է որպես «բարոմետր ծառայի Ամերիկայի ամենաերիտասարդ սերնդի նոր առաջնորդներին գնահատելու համար»:
Ռաոն անվանակարգում հաղթող է ճանաչվել՝ շրջանցելով եզրափակչի մյուս չորս մասնակիցներին: Անվանակարգում ընդգրկված հինգ երեխաներն ընտրվել են հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից: ԱՄՆ-ում այս կոչման համար առաջադրվել է 8-ից 16 տարեկան 5000 երեխա:

Ինչպես նշում է ամերիկյան պարբերականը Գատանջալի Ռաոն հանդիսանում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետազոտող։ Նա հետազոտում է այնպիսի գիտական ​​գործիքներ, ինչպիսիք են արհեստական ​​բանականությունը, ածխածնի նանոխողովակների սենսորային տեխնոլոգիաները, որոնք Ռաոն օգտագործում է առօրյա կյանքի խնդիրները լուծելու համար: