Տեսահոլովակի պրեմիերա․ Տյոմ ՝«Երազ իմ երկիր հայրենի»

Երգիչ Տյոմը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Երազ իմ երկիր հայրենի» երգի հիման վրա։
Showbiz.am կայքի հետ զրույցում երգիչը պատմում է, թե ինչպես նրա մոտ առաջացավ հենց այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու մտահղացումը։

«Հայրենիքին նվիրված երգերից սա իմ ամենասիրելին է։ Սա ինձ համար ուղղակի երգ չէ, այլ շատ-շատ գեղեցիկ ստեղծագործություն է»,- կիսվում է Տյոմն ու հավելում,-«Իմ շատ լավ ընկերներից մեկը՝ Արման Փահլևանյանը, ինձ համար այս երգի հետ կապված արեց նոր գործիքավորում, ու ես որոշեցի այն նվիրել մեր զինվորներին։ Հենց այդպես էլ առաջացավ այս երգը կրկին կատարելու մտահղացումը»։

Երգիչը նաև նշում է, որ տեսահոլովակը նկարահանելու հարցում իրեն օգնել է Կոլոյան Ռոբերտը, իսկ մոնտաժն արել է հենց ինքը։

«Ցանկացա, պարզապես, սրտիս խոսքը հղել մեր հայրենակիցներին՝ որ մենք ունենք շատ ուժեղ, անպարտելի հայրենիք, որը դեռ շատ մեծ հաղթանակներ է ունենալու, և մեր տղաների՝ հանուն հայրենիքի թափված արյունը անիմաստ չի եղել»։

Իր խոսքը Տյոմը եզրափակում է՝ պատմելով, թե ինչպես հաղթահարեց դժվար ժամանակները, խոսքը հղելով մեր զինվորներին ու ժողովրդին․ «Դժվարությունները հաղթահարեցի ինչպես բոլորը և դեռ հաղթահարում եմ։ Այսպես ասեմ՝ ես վստահ եմ, որ շատ լավ է լինելու ամեն բան, որովհետև մենք քրիստոնյա պետություն ենք, քրիստոնյա ազգ ու չեն կարող մեզ մոտ այսպիսի վատ օրերը երկարել։ Համզովզած եմ, որ մոտակա ժամանակներս մեր երկիրը կվերադառնա կյանքի բնականոն հունին։ Իսկ մեր տղաներին, մայրերին ցանկանում եմ, որպեսզի լինեն համբերատար, որպեսզի այս ծանր ժամանակները անցկացնենք բոլորս միասին։ Եվ իհարկե, չմոռանամ նշել, որ այս երգը նվիրում եմ մեր այն տղաներին, ովքեր անմահացան հանուն մեր հայրենիքի»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան