Հայտնի է դարձել, թե երբ են սկսվելու «Գահերի խաղի» պրիքվելի նկարահանումները

Warner Bros.-ի գլխավոր տնօրեն Ջեյսոն Քիլարը հայտնել է, որ «Գահերի խաղի» պրիքվելի նկարահանումները կմեկնարկեն «մի քանի ամսից»: Այդ մասին նա նշել է 2021 թվականի ֆիլմերի թողարկման ստուդիայի առաջիկա ծրագրերի մասին իր հայտարարության մեջ՝ միաժամանակ կինոթատրոններում և HBO Max-ում:

«Զգուշացեք վիշապներից»,- հավելել է Քիլարը՝ կիսվելով «Վիշապների տունը» նախագծի նոր կոնցեպտ-արտով:

«Գահերի խաղի» թվիթերում տեղեկություն է հայտնվել, որ պրիքվելի նկարահանումները կսկսվեն 2021 թվականին, եւ մեկնաբանություն․ «Վիշապները մոտենում են»։