«Ժամանակի ընթացքում՝ մեկը շուտ, մեկն ուշ հասկացել է, որ սխալվել է. հիմա ազգի մեծամասնությունը դավաճա՞ն է». Աննա Հարությունյան

Դերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությունյանը, ով օրերս մասնակցում էր հայ ռազմագերիներին վերադարձնելու խնդրով մտավորականների կազմակերպած ակցիային, Ինստագրամի իր էջի սթորի բաժնում գրառում է արել՝ ընդգծելով, որ ազգի մեծ մասը սխալվել է:

«Նորից այս թեմայով: Ազգի մեծամասնությունը հավատացել և ընտրել է Նիկոլին: Ժամանակի ընթացքում՝ մեկը շուտ, մեկն ուշ հասկացել է, որ սխալվել է: Հիմա ազգի մեծամասնությունը դավաճա՞ն է:

Երևի ես մի բան չեմ հասկանում:

Կրկնում եմ՝ այս ատելության հողի վրա մասնատումը մեզ լավ տեղ չի տանելու: Դարեր անց վերջապես պետականություն ունենք, ամեն մանրուք կարևոր է, մտածենք այս մասին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննան գրառում էր արել, որը նույնիսկ վշտի մեջ զուսպ լինելու մասին էր: