«Բոլորիս նույն ցավն է միավորում, բայց ի՞նչ անենք, կործանվե՞նք». Էլեն Ասատրյան

Դերասանուհի Էլեն Ասատրյանը, անդրադառնալով Նոր տարին նշել-չնշելու հարցի շուրջ մարդկանց քննարկումներին ու քննադատություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հերի՞ք չի քննադատեք բոլորին, հերի՞ք չի սրբի քողով բողոքեք, որ մարդիկ Նոր տարի են նշում: Ոչ ոք չի նշում Նոր տարին այնպես, ինչպես առաջ: Նորմալ է, որ ամուսւնը կնոջ ու երեխաների հետ գնա քաղաքից: Չեն գնում պարելու ու մարմնով «կամուրջ իջնելու»: Բայց այս չար տարին ուզում են միասին ճանապարհել՝ սիրո մթնոլորտում: Զզվեցրեցիք էլի, այ «սրբեր»: Բոլորիս նույն ցավն է միավորում, բայց ի՞նչ անենք: Կործանվե՞նք: Հերիք եղավ»: