«Որ տարիքում էլ լինեմ, 88-ի ապրումներն ակնթարթորեն վերադառնում են…». Ժակը՝ Սպիտակի երկրաշարժի մասին

Ռադիոհաորդավար Ժակը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Շառլ Ազնավուրի «Pour toi Arménie» երգն ու նշել, որ Սպիտակի երկրաշարժի ապրումներն արթնացնող այդ երգը միշտ իրական ցավով է լսում․

«Մեր բոլոր վախերը, ցավերն ու բարդույթները գալիս են մանկությունից:

Ինչ խոսք, ինձ ու սերնդակիցներիս ծանր շրջան բաժին հասավ:

Այդ օրերի ապրումներն արթնացնող այս երգը՝ միշտ իրական ցավով եմ լսում… Վերջինիս մարդասիրական և գեղագիտական երանգներն առանձահատուկ շեշտադրում ունեն:

Որ տարիքում էլ լինեմ, 88-ի ապրումներն ակնթարթորեն վերադառնում են. մանկական հայացք՝ շփոթված, հոգատարություն փնտրող և, թերևս, առաջին անգամ, մարդասիրությունից ու համախբումից այդչափ ազդված:

Այս ամենը և՛ շատ ճնշող , և՛ շատ ցուրտ զգացողությունների հավերժական բեռ է …

Դեկտեմբերի 7-ը 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է:

Լռության և աղոթքի օր…»,- գրել է հաղորդավարը: