Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ մեկնաբանել է Ստեպանենկոյի և իր ամուսնալուծությունը

Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը չէր սպասում, որ Ելենա Ստեպանենկոյից իր ամուսնալուծությունը սկանդալ կառաջացնի: Այս մասին նա պատմել է «Էմպատիա Մանուչի» յութուբյան ալիքին տված հարցազրույցի ժամանակ, հաղորդում է Известия-ն:

«Ես թույլ չէի տալիս միտք այն մասին, որ սկանդալ կլինի, ինձ թվում էր, թե անհնար է դա թույլ տալ: Միգուցե, դա իմ սխալն էր, մարդկանց լավ որակներին, լավ տարբերակին ուղղված իմ հավատի սխալը»,- ասել է նա:

Պետրոսյանը նշել է, որ ամուսնալուծության շուրջ սկանդալն իրեն չի վրդովվեցրել, քանի որ նա սովորել է արձագանքել նման բաների: Պետրոսյանի խոսքով՝ ամենաշատը ինքը ցավում է Ստեպանենկոյի հետ դուետի համար, որն ինքը ցանկանում էր պահպանել:

«Ես Լենային առաջարկում էի խաղաղ ամուսնալուծվել, քանի որ պատճառների մի ամբողջ շարք կար… Ես ասում էի՝ կօգնեմ քեզ ամեն ինչում, եկ՝ լուռ-խաղաղ… Բաց թող դու ինձ… Պատերազմ ցանկացավ»,- պատմել է հումորիստը:

Հիշեցնենք, որ 2018-ին Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնալուծվեցին 33 տարվա համատեղ կյանքից հետո: