«Շոփինգամոլ» ֆիլմի աստղ Քրիստեն Ռիթերը ունեցել է իր առաջնեկին

37-ամյա դերասանուհին կիսվել է ուրախալի նորությամբ։ Քրիստեն Ռիթերն ունեցել է առողջ տղա երեխա Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։

Քրիստեն Ռիթերն իր քաղաքացիական ամուսնուն՝ «The War on Drugs» խմբի վոկալիստ Ադամ Գրանոֆսկուն, պարգևել է որդի։

Ծննդաբերությունը տեղի է ունեցել հուլիսի 29-ին Cedars-Sinai բժշկական կենտրոնում։ Սակայն ծնողներն այդ նորությամբ միայն այսօր են կիսվել։ Տղան լույս աշխարհ եկել է առողջ և նա ու իր մայրը իրենց լավ են զգում։

Երեխային Բրյուս են անվանել։ Առաջնեկի ամբողջական անունը Բրյուս Ջուլիան Նայթ Գրանոֆսկի է։

Առաջին անգամ նորությունը, որ դերասանուհին երեխայի է սպասում, հայտնվել էր դեռևս փետրվարին։ Դերասանուհին բավականին կլորացած փորիկով հայտնվել էր «Օսկարի» կարմիր գորգին։