Կոռուպցիոն սկանդալ Չիկատիլոյի մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ

Մոսկվայում չորս ոստիկաններ դարձել են կաշառքի քրեական գործի ֆիգուրանտներ։ Քննության վարկածով՝ նրանք կաշառք են ստացել հանցագործ Անդրեյ Չիկատիլոյի մասին ֆիլմ նկարահանելու նպատակով փողոցները փակելու համար։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»։ Պարբերականի տվյալներով՝ երեք ոստիկան ընդունել է մեղքը, մեկը հայտարարել է իր անմեղության մասին։

Քննության վարկածով՝ կաշառք է տվել «Կինո Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Բոլակովը։ Ոչ իրավաչափ վարձատրության համար ոստիկանները փակել են սերիական մարդասպանի մասին նկարահանումների անցկացման վայրին հարող երթևեկելի և հետիոտնային մասերը:

Հարկ է նշել, որ մոլագարի հետ կապված հայտնի նախագծերից այժմ նկարահանվում է «Չիկատիլո. Գազանի երևույթը»: Սակայն այն իրականացնող Okko “Ъ” ընկերությունում հայտարարել են, որ այս միջադեպի առնչությամբ որևէ բան մեկնաբանել չեն կարող, քանի որ նրանք «պայմանագրային հարաբերություններ չունեն «Կինո գրուպի» հետ: