«Կա՞ աշխարհի երեսին էլի մի երկիր, որտեղ ամեն ինչ վաճառվում է՝ նաև Հայրենիքը». Տիգրան Ներսիսյան

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրում տիրող քաոսային իրավիճակին:

«Իսկապես, դժբախտ ու դժգույն մարդիկ եք դուք և ոչ թե Հայրենիքը. Երանի այսքանը լիներ, բայց ոչ, ավելին եք՝ ապաշնորհ, ստախոս, տգետ, երեսպաշտ, վախկոտ, գող, սրբապիղծ, շահամոլ, բանսարկու, քինախնդիր, այլասերված, անհավատ, անտաղանդ, տխեղծ, անհայրենիք․․․ և ամենադաժանը, ամենասարսափելին՝ դավաճան: Այս եք դուք․ Կա՞ աշխարհի երեսին էլի մի երկիր, որտեղ ամեն ինչ վաճառվում է՝ նաև Հայրենիքը: Չկա: Աստված կդատի:

Հ․Գ․ վկա ՝ Շուշին»,- գրել է դերասանը: