Հայտնի է՝ այս տարի ամենաշատը որ թվիթն է վերահրապարակվել

Չադվիկ Բոուզմանի թվիթերյան էջում հայտնված վերջին հաղորդագրությունը, որը հայտնում էր դերասանի մահվան մասին, 2020-ի Թվիթերի ամենից շատ ռեթվիթ ունեցող գրառումն է, այս մասին հայտնում է Variety-ին:

Դերասանը մահացել է օգոստոսի 28-ին ՝ 43 տարեկան հասակում, հաստ աղիքի քաղցկեղից:
Գրառումը (դեկտեմբերի 9-ի դրությամբ) ունի 2.1 միլիոն ռեթվիթ և օգտատերերի կողմից վերահրապարակվել է 924.500 անգամ (այսինքն ՝ ընդհանուր առմամբ 3.1 միլիոն), 165.000 մեկնաբանություն և 7.5 միլիոն հավանում:
Այն պաշտոնապես դարձել է ամենաշատ հավանումներով գրառումը հրապարակումից մեկ օր անց:

Ցանկում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է հունվարին ավիավթարի արդյունքում զոհված բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվան մասին հաղորդագրությունը:
Երրորդ տեղում Բարաք Օբամայի ցավակցական ուղերձն է Կոբի Բրայանտի մահվան կապակցությամբ: