42 տարվա մեջ առաջին անգամ. Քարդաշյան քույրերը չեղարկել են Սուրբ ծննդյան երեկույթը

Ամերիկացի հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քլոե Քարդաշյանը հայտնել է, որ իր ընտանիքը 42 տարվա մեջ առաջին անգամ է չեղարկում Սուրբ ծննդյան երեկույթը:

Պատասխանելով Թվիթեր սոցիալական ցանցի բաժանորդների այն հարցին, թե արդյոք նրանք պատրաստվում են նշել տոնը, Քարդաշյանը բացատրել է, որ համաճարակում առողջությունն ու անվտանգությունը վեր են ամեն ինչից:

«Կորոնավիրուսը դուրս է գալիս վերահսկողությունից Կալիֆոռնիայում: Այսպիսով՝ մենք որոշեցինք այս տարի Սուրբ ծննդյան երեկույթ չանել: 1978 թվականից ի վեր սա առաջին անգամն է: Դա շատ տխուր է, բայց առողջությունն ու անվտանգությունն այժմ առաջնային են: Համաճարակին պետք է լուրջ վերաբերվել»,- գրել է հեռուստաաստղը Թվիթերում:

Ինչպես հայտնում է People հրատարակչությունը, Քարդաշյան քույրերի մայրը՝ Քրիս Ջենները, դեռևս 1970-ականներից  սկսել է ճոխ խնջույքներ կազմակերպել Սուրբ ծննդյան նախօրեին: 2018 թվականից այդ դերը ստանձնում են նրա դուստրերը: