Ջիգարխանյանի նախկին կինը հաստատել է դերասանի մահվան մասին Պետրոսյանի խոսքերը

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, հաստատել է դերասանի մահվան մասին Եվգենի Պետրոսյանի խոսքերը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երգիծաբանի խոսքով՝ Ջիգարխանյանը մահացել է տանջանքների մեջ այն պատճառով, որ «իրեն ոչ ոք չի մոտեցել» և անհրաժեշտ ներարկումներ չի արել։

«Այո, իհարկե, Եվգենի Վահանովիչը ճիշտ տեղեկատվություն ունի, ցավոք։ Ես դրա մասին մի քանի տարի ակնարկում էի, ասում, որ նա ոչ մեկին պետք չէ։ Բոլորին պետք էին մեր փողերն ու մեր ունեցվածքը։ Արմեն Բորիսի Ջիգարխանյանը՝ որպես մարդ, ոչ մեկին պետք չէր», – ասել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

Նա կարծիք է հայտնել, որ արտիստին կարելի էր փրկել կամ գոնե թեթևացնել նրա վերջին օրերը։