Միշել Պֆայֆերը կխաղա Ջանեթ Վան Դայնին «Մրջյուն-մարդ 3» ֆիլմում

Միշել Պֆայֆերը կրկին կխաղա Ջանեթ Վան Դայնին «Մրջյուն-մարդ 3»-ում: Այդ մասին դերասանուհին պատմել է «Ladies First with Laura Brown»-ի փոդքասթում։
Նրա խոսքով՝ նկարահանումները կսկսվեն 2021 թվականի գարնանը։
Հարցին, թե որտեղ կհայտնվի Ջանեթ Վան Դայնը ֆրանշիզայի առաջիկա մասում, Պֆայֆերը պատասխանել է. «Ես չգիտեմ»:

Սյուժեի մանրամասները դեռևս չեն բացահայտվում։ Նախորդ ֆիլմում դերասանուհին փոքր դեր ուներ, գուցե այս անգամ նրա բնավորությանը ավելի շատ ուշադրություն դարձվի:
Չի բացառվում, որ Քվանտային հարթության մեջ մնալուց հետո Ջանեթը կփոխվի։
Վերջին անգամ նրա երկրպագուները տեսել են դերասանուհուն Թոնի Սթարքի հուղարկավորության ժամանակ՝ «Վրիժառուներ. Եզրափակիչ» ֆիլմում, որտեղ նա առանց բառերի դեր է ունեցել։
«Մրջյուն-մարդ 3»-ի պրեմիերան նախկինի պես ծրագրված է 2022 թվականին։