Մարիամ Ալեքսանյանի հուզիչ տեսանյութը ժամկետային զինծառայող եղբոր ու մայրիկի հանդիպումից

Երեկ ժամկետային զինծառայողների նոր խումբ է եկել արձակուրդի: Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի եղբայրը նրանց թվում է:
Արցախյան պատերազմի օրերին Մարիամը պարբերաբար պատմում էր հարազատ եղբոր մասին, ով ծառայության մեջ էր:
Դերասանուհին տեսանյութ է հրապարաել, թե ինչպես է եղբայրն անակնկալ մատուցում մայրիկին:

Հրապարակմանը կից Մարիամը գրել է. «Եղբորս գալու մասին միայն ես գիտեի: Գնացի, դիմավորեցի ու մենակ եկա տուն: Դուռը բացվեց ու… հիստերիկ ծիծաղիս ու մորս արցունքների մեջ կար տագնապ, ցավ, սպասում, երազանք: Բոլոր զգացմունքները միախառնվել էին: Աստված թող բոլոր ընտանիքներին պարգևի այս զգացողությունը: Ես շարունակում եմ աղոթել բոլորի համար: Բոլորն էլ իմ եղբայրներն են: Երազում եմ բոլորի վերադարձի և խաղաղ ապրելու մասին: Աստված բոլորիս հետ»,- գրել է նա ու հայտնել, որ այս ընթացքում հայրը քնած էր: