«Ռոմանսիադա» միջազգային մրցույթում հաղթել է Կառլեն Մանուկյանը

Ռուսական ռոմանսի պահպանման «Ռոմանսիադա» բարեգործական հիմնադրամի և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ և Հայաստանի երաժշտական ընկերության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց մրցույթի ընտրական փուլը` երևանյան «Ռոմանսիադան»:

Մրցույթին մասնակցում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները։

Մրցույթում հաղթեց Երևանի կոնսերվատորիայի ուսանող Տիգրան Մելքոնյանը (նվագակցող Լևոն Ջավադյան)։ Տիգրանը կատարեց «Снова как прежде один» և «Как сон» երգերը։ Մրցանակակիրներ դարձան նաև Ջուլիանա Գրիգորյանը և Լուսինե Ստեփանյանը, որոնք կիսեցին պատվավոր 2-րդ տեղը, իսկ Բելլա Ամարյանը արժանացավ 3-րդ մրցանակի։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը նշեց, որ մրցույթը Երևանում դառնալու է ավանդական՝ օգնելով բացահայտել տաղանդավոր երիտասարդներին։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Մոսկվայում անցկացվեց «Ռոմանսիադա» XXIV միջազգային փառատոնի եզրափակիչ փուլն ու գալա-համերգը, որին մասնակցում էին Գերմանիայի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի կատարողները։

ամավարակով պայմանավորված, հայաստանյան «Ռոմանսիադայի» մրցանակակիր Տիգրան Մելքոնյանը չկարողացավ մասնակցել եզրափակչին, սակայն գրան-պրի մրցանակակիր դարձավ կրկին ազգությամբ հայ Կառլեն Մանուկյանը։