«Ո՞վ է թուրքը՝ դու՞ք, թե՞ նրանք». Տիգրան Ներսիսյանը անդրադարձել է Ալիևի և Էրդողանի հայտարարություններին

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, անդրադառնալով Ալիևի և Էրդողանի՝ հոկտեմբերի 10-ի հայտարարություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսքանից հետո, երբ թշնամի երկրի ղեկավար придурок-ը իր խեղկատակների շքերթին հայտարարում է, որ Զանգեզուրը, Սևանը, Երևանն էլ է իրենցը, իսկ մյուս թշնամի երկրի придурок-ը հայտարարում է որ «Հայաստանը պետք է խելքը գլուխը հավաքի, դասեր քաղի Ղարաբաղյան պատերազմից», իսկ մեր երկրի վարչապետը իր պատգամավորներով և իր կառավարությամբ հայտարարում է «կրկնում եմ ՝ պետք է ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար», «ցավոք պետք է բանակցել հաղթող կողմի հետ», «ցանկալի է վերականգնել տնտեսական փոխհարաբերությունները հարևան երկրի հետ», «կարծում եմ, որ մեր գերիների հետ շատ լավ են վերաբերվում», «ադրբեջանի և թուրքիայի հետ պետք է վարել բարիդրացիական հարաբերություններ»՝ հարց է ` ո՞վ է թուրքը՝ դու՞ք, թե՞ նրանք: Ումի՞ց պետք է վախենալ՝ նրանցի՞ց, թե՞ ձեզնից ․ ԴՆԹ փորձաքննությունը կպարզի ձեր արյան բաղադրությունը և համայն հայությունը կիմանա՝ դուք պարզապես թուրք եք, թե՞ շարքային դավաճան: Մեկ վայրկյան առաջ հեռացեք և ազատեք Հայությանը ձեր ներկայությունից:
Հ.Գ. Այսօր՝ խոր խարան խայտառակության»: