«Նա մերօրյա՝ իմ իրական կենդանի հերոսն է». Հասմիկ Պապյան

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարկել, որում պատկերված է Աշոտ Սևյանի հետ։ Հրապարակամնը կից օպերային երգչուհին գրել է․
«Քայլում ես Երևանի փողոցներով և հանկարծ դեմ հանդիման ՀԵՐՈՍՆ է՝ Աշոտ Սևյանը, որը չլքեց իր Չարեքթար գյուղը, համոզված լինելով, որ արժանապատիվ մեռնելուց ավելի պատվաբեր բան չկա հայի համար: Թե ինչի մասին խոսեցինք, կպատմեմ ավելի ուշ…Նա մերօրյա՝ իմ ԻՐԱԿԱՆ, ԿԵՆԴԱՆԻ ՀԵՐՈՍՆ Է, որի մասին դեռ երկար ենք պատմելու…»։