Տվեք ինձ հազար երեխա, անվճար կրթվելու հնարավորություններ, ես ձեզ 15 տարի հետո կտամ հայրենանվեր ու ազնվական նախագահի. Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը Ֆեյսբուքի իր էջում նոր գրառում է կատարել․

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ

Երբ Ալեքսանդր Մակեդոնացին հասավ Պարսկաստան, նրան ամենաշատը զարմացրեց ու հիացրեց մի փաստ՝ պարսիկներն իրենց երեխաներին անձամբ դաստիարակելու իրավունք չունեին, նրանք ամեն օր առավոտյան պետք է երեխաներին ուղեկցեին մեծ հրապարակներ, որտեղ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ծեր իմաստունների հսկողության տակ կրթում ու դաստիարակում էին նրանց:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ-

Տվեք ինձ հազար երեխա առանց ծնողի ամենօրյա մասնակցության (թող տեսնեն միայն շաբաթը մեկ ժերկու անգամ) անվճար կրթելու հնարավորություններ՝ բարձր աշխատավարձով ուսուցիչներ, ժամանակակից կրթական սարքավորումներ ու լաբարատորիաներ և մի քանի հեկտար հող՝ մշակելու համար, և ես ձեզ 15 տարի հետո կտամ հայրենանվեր ու ազնվական նախագահի, վարչապետի, նախարարների և ցանկացած պահանջված մասնագետԻ ՏԱՍՆՅԱԿ թեկնածու:

Գաղափարախոսությունն ունենք»: