Էմիլի Ռատակովսկիի սկանդալային լուսանկարը

Աշխարհահռչակ «Harper’s Bazaar»-ի շապիկին այս անգամ հայտնվել է հայտնի մոդել ԷմիլիՌատակովսկին, ով մեծ համբավ է ձեռք բերել իր սեքսուալ ու իդեալական կազմվածքի շնորհիվ:

Սակայն մոդելը լուսանկարվելուց առաջ հրաժարվել է մազահեռացման միջոցներից և ներկայացել է անսպասելի ու համարձակ կերպարով:

Իր այս քայլը Ռատակովսկին բացատրել է՝ հավատացնելով, որ ինքը մոլի ֆեմինիստ է:
«Կանանց մարմնի մազածածկույթը ես համարում եմ ընտրության հնարավորություն:
Ինչո՞ւ տղամարդիկ հնարավորություն ունեն ընտրելու՝ սափրվելու են այսօր, թե ոչ, իսկ կանայք զրկված են այդ ընտրությունից»:

Երկրպագուներն այդքան էլ չեն գնահատել գեղեցկուհու քայլն ու հեղեղել են նրա ինստագրամյան էջը քննադատություններով և մեղադրանքներով: