«Հայոց բանակը մեկ է անպարտելի է… Մենք թերանում ենք միայն կառավարման մեջ»․ Միքայել Ոսկանյան

Երաժիշտ, կեմպոզիտոր Միքայել Ոսկանյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով մեր բանակին և իշխող կառավարությանը։ Ֆեյսբուքյան իր էջում Միքայելը գրել է․

«Չգիտեմ, թե դուք ինչպես, բայց հետեւելով ադրբեջանական քարողչությանը` այն համոզմունքին եմ եկել, որ ադրբեջանի ժողովուրդը եւ նրա բանակը թուլակամ են, ծառայամիտ եւ կարողացել են հաջողության հասնել ընդամենը պետության վրեժխնդրությունից դրդված, թուրքիայի օգնությամբ եւ մեր դիվանագիտական պարտության շնորհիվ։

Ես համարում եմ, որ հայոց բանակը մեկ է անպարտելի է, եւ որ այս արդյունքը ամենեւին էլ չի ենթադրում, թե մենք թույլ ենք կամ անկազմակերպ, կամ էլ դավաճան: Մենք թերանում ենք միայն կառավարման մեջ, իսկ դա լուծվող խնդիր է։

Բացի ոգով ուժեղ լինելուց` հավատում եմ մեր բանակի ստեղծարարությանն ու արդիականացմանը։

Հ.գ. Բոլորիս փորձում են հակառակում համոզել` վերջնականապես թուլացնելու նպատակով։ Մի տրվեք շահարկումներին…»։