«Մտածում եմ՝ լինելու է նոր հայտարարություն կամ ևս մեկ ռումբի պես փաստաքուղթ»․ Արտյոմ Մարկոսյանի կանխատեսումը

Դերասան, հումորիստ, հաղորդավար Արտյոմ Մարկոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրադարձություններին և կանխատեսումներ է արել։ Դերասանը գրել է․ «Եթե փորձենք կապել այսօրվա վերսկսված ռազմական գործողությունները, տվյալ պահին ընթացող հրատապ նիստը, ուժայինների կուտակումն ու կենտրոնացումը կառավարության շենքի ու կեցավայրի շրջակայքում և վաղվա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը, ապա հասկանալի է դառնում, որ նման պատահական համընկնումներ չեն լինում։
Մտածում եմ՝ լինելու է նոր հայտարարություն կամ ևս մեկ ռումբի պես փաստաքուղթ, բայց, իմ կարծիքով, դա հրաժարականը չէ…»։