Հարրի Փոթերի մասին գրքի առաջին հրատարակությունը վաճառվել է 90 հազար դոլարով

«Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունն աճուրդում վաճառվել է 68 հազար ֆունտ սթերլինգով (շուրջ 90 հազար դոլար), հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով «Բի-բի-սի»-ն։
Վաճառվածը 1997 թվականի 500 օրինակներից մեկն է, որոնք հրատարակվել են մինչեւ սագայի եւ նրա հեղինակ Ջոան Ռոուլինգի համաշխարհային ճանաչում ունենալը:

Առաջին հրատարակություններից եւս մեկ օրինակ Hansons Auctioneers աճուրդում վաճառվել է 50 հազար ֆունտով (60 հազար դոլար):
Հարրի Փոթերի մասին առաջին գրքերի արժեքը 1997 թվականին կազմել է 10,99 ֆունտ (147 դոլար): Ընդ որում, առաջին 500 հրատարակություններից 300 գիրք ուղարկվել է բրիտանական դպրոցներին եւ գրադարաններին։
Նման գրադարանային գրքերից մեկը՝ համապատասխան դրոշմվածքով, աճուրդում վաճառվել է 17,5 հազար ֆունտ սթերլինգով (23 հազար դոլար):