Սերգեյ Շնուրովը հայր կդառնա

Երաժիշտ Սերգեյ Շնուրովը հայտարարել է, որ շուտով հայր կդառնա։ Բանաստեղծության տեսքով խոստովանությունը նա հրապարակել է Instagram-ում։
Հրապարակման մեջ Շնուրովը նշում է, որ իրենց միությանը կարանտինը «օգտակար է եղել», քանի որ նրա կինը՝ Օլգա Աբրամովան հղիացել է։
«Պատկերացնում եմ փոքրիկ ոտքեր, աչքեր, քիթ։ Մենք կլինենք երեք հոգի եւ կատուները», – գրել է դերասանը։