Նուրբ ու եթերային. Թեյլոր Սվիֆթի նոր ֆոտոշարքը

29-ամյա հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը հայտնվել է «Vogue»- ի շապիկին ու հիացրել է երկրպագուներին իր նուրբ ու եթերային կերպարով:
Ֆոտոշարքում Սվիֆթը ներկայացրել է նաև «Louis Vuitton» նոր  հավաքածուից մի քանի նմուշ:

«Սեքսիզմն ինձ համար մերօրյա ամենակարևոր խնդիրն է: Երբ ես դեռ նոր էի սկսում իմ կարիերան, մտածում էի, որ երբեք չեմ բախվի այս խնդրի հետ, սակայն ես սխալվում էի: Ինձ շրջապատող տղամարդիկ մինչև օրս չեն կարողանում ինձ ընդունել որպես կայացած, լուրջ մասնագետ: Ես նրանց հիշեցնում եմ փոքր աղջկա, ով ինչ-որ հրաշքով հայտնվել է նման բարձունքում, և դա ինձ շատ է նեղացնում ու իմ ողջ աշխատանքը հավասարեցնում է զրոյի»,- կիսվել է իր մտահոգություններով երգչուհին:

Երգչուհու վրոդվմունքի պատճառն էր ամիսներ առաջ իր նախին պրոդյուսերի՝ Սկուտեր Բրաունի հետ կոնֆլիկտը, ով աշխատելով երգչուհու հետ դեռ 2014 թվականից ու դադարեցնելով համագործակցությունը 2018 թվականին՝ հրաժարվում է Թեյլորին վերադարձնել այդ ժամանակահատվածում ստեղծված երգերի  հեղինակային իրավունքները:
Թեյլորն ու Սկուտերը մինչև այսօր փորձում են լուծել այդ խնդիրը դատարանի միջոցով:
Իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում էլեգանտ Թեյլոր Սվիֆթի նոր ֆոտոշարքը: