«Դադիվանքից մի մասնիկ վերցնելով մեզ հետ». հետաքրքիր ցուցահանդես-վաճառք` Ժողովրդական արվեստների թանգարանում

Արցախցիներին աջակցելու նպատակով դեկտեմբերի 16-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա «Դադիվանքից՝ Երևան» խորագրով ցուցահանդես-վաճառքը:
Նախաձեռնության շրջանակում ներկայացված կլինեն Դադիվանքից բերված Կտակարաններ, խաչեր, սրբապատկերներ, հուշանվերներ, ինչպես նաև հայոց պատմության կարևորագույն էջերը լուսաբանող գրքեր, ֆոտոալբոմներ։

Այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել «Դադիվանքի անուշները»՝ ժենգյալով հաց, փախլավա, գաթա՝ պատրաստված Արցախի կանանց ձեռքով։
«Դադիվանքից մի մասնիկ վերցնելով մեզ հետ՝ դեկտեմբերի 16-ին կենտրոնացնենք բոլորիս ուժերը Ժողովրդական արվեստի թանգարանում, որպեսզի հաղթահարենք ու հաղթենք նաև մշակույթով։
Միասին օգնենք մեր արցախցիներին»,-ասվում է թանգարանի տարածած հաղորդագրության տեքստում: