Օլիվեր Սթոունը պատվաստվել է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութով

Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը պատվաստվել է COVID-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։ Այս մասին նա հայտնել է ռուսական «Առաջին ալիքի» եթերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նշել է, որ պատվաստվել է մի քանի օր առաջ և առայժմ չգիտի՝ արդյոք ռուսական պատվաստանյութն արդյունավետ է, սակայն դրա մասին բազմաթիվ դրական արձագանքներ է լսել։ Կինոռեժիսորին երկրորդ ներարկումն է սպասվում։

Սթոունը հայտարարել է, որ ռուսական պատվասանյութն օգտակար է համարում և չի հասկանում, թե ինչու են Արմուտքում արհամարհում այն։ «Մամուլը պարզապես լռում է ամբողջ տեղեկատվության մասին»,- ասել է նա։

Օլիվեր Սթոունն ամերկկացի կինոռեժիսոր է, պրոդյուսեր են սցենարիստ։ Նա վավերագրական ժապավեններ է նկարահանել ԱՄՆ նախագահներ Ջոն Քեննեդիի, Ռիչարդ Նիքսոնի և Ջորդ Բուշ կրտսերի, ինչպես նաև ռուս առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասին։ Բացի այդ՝ նա «Դասակ», «Ուոլ սթրիթ», «Հուլիսի չորսին ծնվածը», «Ի ծնե մարդասպաններ» և «Ալեքսանդր» ֆիլմերի ռեժիսորն է։