Հենրի Քավիլը վնասվածք է ստացել «Կախարդը» սերիալի նկարահանումների ժամանակ

Ըստ The Sun-ի՝ 37-ամյա դերասանը վնասել է ոտքը վեց մետր բարձրության վրա գտնվող ծառերի խոչընդոտները հաղթահարելիս՝ Բերքշիրում գտնվող Arborfield տաղավարում (Մեծ Բրիտանիա):

«Նա կտրուկ կանգ առավ, ակնհայտորեն ուժեղ ցավ էր զգում: Անհասկանալի է` նա ոտքով ինչ-որ բանի հարվածեց, թե դա ներքին՝ մկանի կամ ջիլի վնասվածք էր»,- հայտնում է աղբյուրը:

«Վնասվացքը շատ լուրջ չէր և շտապ օգնության կարիք չեղավ, սակայն նկարահանումները գրաֆիկը խախտվել է, քանի որ դերասանը չի կարողացել նորմալ քայլել։ Նկարահանումների համար նա պետք է ծանր զրահ կրի, իսկ վնասված ոտքը խանգարում է նրան դա անել»,- հավելել է աղբյուրը:

«Կախարդը» սերիալի երկրորդ սեզոնի նկարահանումները չեն դադարեցվել գլխավոր դերասան Հենրի Քավիլի վնասվածքի պատճառով, հայտնում է Deadline- ը: Նկարահանող խմբերը շարունակել են աշխատել այն տեսարանների վրա, որոնցում դերասանը ներգրավված չի եղել: