Դոնի Ռոստովում Մարտիրոս և Ղազարոս Սարյաններին նվիրված համերգ կանցկացվի

Դեկտեմբերի 27-ին կանկացվի «Մի լեռան երկու գագաթ. Մարտիրոս և Ղազարոս Սարյաններ. նկարիչ ու կոմպոզիտոր» ստեղծագործական երեկոն, որը կազմակերպվել է Ռոստովի մարզի մշակույթի նախարարության, Ռոստովի պետական ֆիլհարմոնիայի եւ ստեղծարար արվեստների ռոստովյան թանգարանի կողմից։
Միջոցառման ծրագիրը նվիրված է ավանի նկարչին ու երաժշտական փայլուն կտավներ ստեղծած կոմպոզիտորին, որոնք ծնվել են Ռոստովում։
Երկու ստեղծագործողները հանդիսատեսին կներկայանան տանդեմով։
Երեկոյի ծրագրում են Ղազարոս Սարյան «Երկրորդ լարային կվարտետ-ը», «Արիա և տոկատ»-ը ջութակի ու դաշնամուրի համար և այլն։