Դերասան Սերգեյ Մակովեցկին վարակվել է կորոնավիրուսով

Թատրոնի եւ կինոյի դերասան Սերգեյ Մակովեցկին վարակվել է կորոնավիրուսով։ Արտիստն այս պահին տանն է՝ կարանտինի պայմաններում, ինքնազգացողությունը նորմալ է:
«Մակովեցկին կորցրել է հոտառությունը, նա թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է եղել, սակայն քանի որ ջերմություն չունի և իրեն նորմալ է զգում, նրան տանն են թողել։ Նա կարանտինի մեջ է։ Բժիշկները կվերահսկեն նրա ինքնազգացողությունը, և դեկտեմբերի 20-ին կորոնավիրուսի կրկնակի թեստավորում կկատարվի։ Եթե արդյունքը բացասական լինի, նա աշխատանքի կանցնի»,- հայտնել է Եվգենի Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը։
Մակովեցկին թատրոնի ու կինոյի դերասան է, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ։ 1980թ.-ից Վախթանգովի անվան թատրոնի դերասան է։