«Ոնց որ թաղի երեխաներ լինեն, ոչ թե Պն ու ՊԲ». Իննա Խոջամիրյան

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Արցախյան պատերազմից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին ու սարկազմով գրառում արել.

«Ոնց որ թաղի երեխաներ լինեն, ոչ թե Պն ու ՊԲ:

-Դու´ ասա տանը, որ տենց բան ա եղել:

-Չէ, դու ասա, որ ես ասեմ, չեն հավատա:

-Արի ասենք` չհասկացանք ոնց ա կորել, մենք էլ միլիցիա էինք խաղում. հարևանի տղեն ա տեսել, նա, որ ասի` ձայն չեն հանի»: