Դմիտրի Խառատյանը հայտնվել է բժիշկների հսկողության տակ` ստացած վնասվածքի պատճառով

Խորհրդային եւ ռուս դերասան Դմիտրի Խառատյանին ֆուտբոլային հանդիպումից, որը կայացել է Սոկոլնիկի «Սպարտակ» մանեժում, տարել են պատգարակով, հայտնում է InterMedia-ն։
Խաղից կարճ ժամանակ առաջ դերասանը ելույթ է ունեցել հանդիպման մասնակիցների առաջ և մեջբերել պոետ Եվգենի Եվտուշենկոյին։
Դաշտում հանդիպել են «Росич-Старко» (մեծամասամբ կազմված է դերասաններից) և «АнтиCOVID-19» (մասնակիցները բժիշկներ էին) թիմերը։
Համավարակի պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հանդիպումն անց է կացվել առանց հանդիսատեսի։