Ո ՞վ կմարմնավորի Ուիթնի Հյուսթոնին «Ես ցանկանում եմ պարել ինչ-որ մեկի հետ» ֆիլմում

Ռեժիսոր Ստելա Մեգիի՝ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մասին կենսագրական ֆիլմում գլխավոր դերը կկատարի դերասանուհի Նաոմի Ակին, հայտնում է The Hollywood Reporter-ը։
«Ես ցանկանում եմ ինչ-որ մեկի հետ պարել» ֆիլմի համար դերասանուհու որոնել են մոտ մեկ տարի։ Ռեժիսորի կարծիքով՝ Նաոմի Ակին ի վիճակի է փոխանցել Հյուսթոնի թե բեմական կերպարը, թե նրա ներաշխարհը։
Նաոմի Ակին «Աստղային պատերազմներ, Սքայուոքեր. Վերելք» (2019) ֆիլմում խաղացել է Ջաննայի կերպարը, բացի այդ՝ կխաղա «Գահերի խաղ»-ի պրիքվելում։
«Ես ցանկանում եմ պարել ինչ-որ մեկի հետ» ժապավենի պրեմիերան նախատեսված է 2022թ.-ի նոյեմբերի վերջին։
Ուիթնի Հյուսթոնը 48 տարեկանում մահացել է 2012թ.-ին։