Որո ՞նք են Բարաք Օբամայի ամենասիրելի սերիալները

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նշել է 2020թ.-ի հեռուստասերիալները, որոնք ամենից շատն են իրեն դուր եկել։
««Ավելի լավ է զանգեք Սոլին» (Better Call Saul) այն պատճառով, որ այս սերիալում հիանալի կերպարներ կան, և դրանում ուսումնասիրվում է «Ամերիկյան երազանքի» մութ կողմը։ «Լավագույն աշխարհում»-ը (The Good Place) կատակերգության և փիլիսոփայական լուրջ հարցերի իմաստուն ու դուրեկան համադրություն է։
«Պահապաններ»-ն (Watchmen) ու «Տղաներն» (The Boys) այն պատճառով, որ դրանք ոտքից գլուխ շրջում են պատկերացումները սուպերհերոսների մասին՝ ցուցադրելու համար ռասայի, կապիտալիզմի խնդիրները և կորպորատիվ իշխանության ու զանգվածային լրատվության միջոցների աղավաղող ազդեցությունը»,-Enterteinment Weekly-ին պատմել է նախկին նախագահը։

Օբամայի կողմից ընտրված շոուների ստեղծողները Twiiter-ում արձագանքել են նրա գովասանքին. «Հնարավո՞ր է՝ ես առհավետ մնամ այն տարիքում, երբ իմացել եմ, որ նախագահ Օբաման դիտում է «Տղաները», «Երբ առաջին անգամ լսեցի, որ Բարաք Օբամային դուր է եկել «Լավագույն աշխարհում»-ը, ընկա գետնին։ Լրջորեն»։