«Թուրքը պիտի գա, հասնի Երևանի Օպերայի շենքի մոտ,  որ ուշքի գաք»․ Սոֆի Դևոյան

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը, ով պատերազմի օրերին զբաղվում էր Արցախից եկած մեր հայրենակիցների համար հագուստի հավաքագրմամբ, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում գրառում է արել Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:

«Մեծ եղեռնը մեկ օրում չի եղել, այն տևել է տարիներ: Տարիների ընթացքում սպանել են հայերին: Մի քանի տասնյակ հայի սպանել են, մի քանի վայրերից հայերին վտարել, իսկ մնացած տեղերում հայերը վայելել են իրենց առօրյան այնքան, մինչև հերթն իրենց է հասել: Այսօր էլ նույնն է կատարվում: Դուք չեք տեսնում աղետը, չեք գիտակցում իրավիճակը, որովհետև ձեր տանից թուրքին չեք տեսնում, իսկ Արցախը և Սյունիքը հեռու են ձեզանից, ձեր աչքից: Թուրքը պիտի գա, հասնի Երևանի Օպերայի շենքի մոտ, «Շերեփ», «Ջազզվե» կամ Գյումրու հրապարակ, որ ուշքի գաք: Էլ չասեք՝ կոտորածն ինչպե՞ս է եղել, ինչպե՞ս ենք Արևմտյան Հայաստան կորցրել: Նայեք ձեզ, ձեր վարքագծին, ձեր առօրյային և էլ հարցեր չտաք պատմությանը»,- գրել է նա: