«Մեր տղերքի թափած արյան համար բոլոր մեղավորներն անուն առ անուն պատասխան են տալու». Դիանա Գրիգորյան

Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը, ով այս օրերին հաճախ է թեմատիկ գրառումներ անում Ինստագրամի իր էջում, Stories բաժնում անդրադարձել է ստեղծված իրավիճակին ու նշել, որ մեղավորները պատասխան են տալու:

«Եվ դեռ սպասում ենք ինչի՞ն, կասե՞ք: Մեր տղերքի թափած արյան համար բոլոր մեղավորներն անուն առ անուն պատասխան են տալու: Մեզ այս օրը գցելու, խելագարեցնելու համար, ամեն օր մի նոր կնճռի համար, պատասխան եք տալու»,- հրապարակման մեջ նշել է սցենարիստը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դիանան գրառում էր արել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրականության մասին և նկատել, որ հոգնել է անգույն իրականությունից, ուր խոսելու իրավունք ունեցողները լռում են: