Ովքե՞ր են 2020թ. ամենաբարձր վարձատրվող «յութուբերները». Forbes-ի նոր վարկանիշային աղյուսակը գլխավորել է 9-ամյա երեխան (լուսանկարներ)

Հեղինակավոր Forbes ամսագիրը նոր վարկանիշային ցանկ է կազմել, որտեղ ներկայացրել է YouTube հոսթինգային հարթակում ամենաշատ վարձատրվող յութուբերների տասնյակը: Ըստ այդմ՝  10-րդ հորիզոնականում է յութուբյան դիմահարդարման ասպարեզում հայտնի աստղ Ջեֆֆրի Սթարը:

35-ամյա յութուբերի եկամուտը, ընդհանուր առմամբ, 15 միլիոն ԱՄՆ դոլար է կազմել՝ 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում: Այս ժամանակահատվածում «բյութի գուրուի» յութուբյան ալիքի դիտումները կազմել են 600 միլիոն: Ինչ վերաբերում է ալիքին բաժանորդագրվածների թվին, ապա այն 16.9 միլիոն է:

Jeffree Star Height, Age, Net worth, Boyfriend, Bio, Family, Affair & Facts

9-րդ հորիզոնականում է Դեյվիդ Դոբիկը, որը յութուբյան հարթակում առավելապես հայտնի է իր հումորային տեսանյութերով: 24-ամյա Դոբրիկի եկամուտներն, ընդհանուր առմամբ, կազմում են 15.5 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում Դոբրիկի յութուբյան ալիքի դիտումները կազմել են 2.7 միլիարդ: Ինչ վերաբերում է ալիքին բաժանորդագրվածների թվին, ապա այն 18 միլիոն է:

David Dobrik – Net Worth, Career and Parents - Gadgets Weblog

8-րդ հորիզոնականում է Բլիփփին կամ նույն ինքը՝ Սթեվին Ջոնը, որը հոսթինգային հարթակում հայտնի է որպես «յութուբի միակ չափահաս, որը մանկական կոնտենտ է ստեղծում»: 32-ամյա տղամարդու եկամուտներն, ընդհանուր առմամբ, կազմում են 17 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում նրա յութուբյան ալիքի դիտումները կազմել են 8.2 միլիարդ: Ինչ վերաբերում է ալիքին բաժանորդագրվածների թվին, ապա այն 27.4 միլիոն է:

Learning About Nature On A Hike With Blippi | Educational Videos For Kids - YouTube
7-րդ հորիզոնականում է Նաստյան՝ Անաստասիա Ռադզինսկայան
, որը հարթակում հայտնի է իր հոր հետ լեգոներ խաղալով ու կրթական տեսանյութեր ներբեռնելով: 6-ամյա յութուբյան աստղի եկամուտներն, ընդհանուր առմամբ, կազմում են 18.5 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում նրա յութուբյան ալիքի դիտումները կազմել են 39 միլիարդ: Ինչ վերաբերում է ալիքին բաժանորդագրվածների թվին, ապա այն 19.6 միլիոն է:

Настя и сборник новых серии про друзей - YouTube

6-րդ հորիզոնականում է Փրեսթոն Արսեմենթը, որի ալիքը հիմնված է Minecraft խաղի վերաբերյալ տեսանյութերի վրա: 26-ամյա երիտասարդի եկամուտներն, ընդհանուր առմամբ, կազմում են 18.5 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում նրա յութուբյան ալիքի դիտումները կազմել են 3.3 միլիարդ: Ինչ վերաբերում է ալիքին բաժանորդագրվածների թվին, ապա այն կազմում է 19.6 միլիոն:

This 24-year-old Dallas millionaire, famous for 'Fortnite' and 'Minecraft,' is now the face of an esports team
5-րդ հորիզոնականում է Մարկիփլիերը (Մարկ Ֆիշբախը)
, որն առավելապես հայտնի է իր յութունյան ալիքում մի շարք տեսախաղերի մեկնաբանություններով: 31-ամյա յութուբերի եկամուտներն, ընդհանուր առմամբ, կազմում են 19.5 միլիոն ԱՄՆ դոլար` 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում նրա յութուբյան ալիքի դիտումները կազմել են 3.1 միլիարդ: Ինչ վերաբերում է ալիքին բաժանորդագրվածների թվին, ապա այն կազմում է 27.8 միլիոն:

YouTube reinstates accounts of Markiplier fans banned for emote spam | Engadget
4-րդ հորիզոնականում են Ռեթթն ու Լինքը (Rhett and Link)-ը, որոնք յութուբում են արդեն 8 տարի: Յութուբերները հայտնի են իրենց սեփական «Good Mythical Morning» (Բարի առասպելական առավոտ) հաղորդաշարով: 43 և 42-ամյա յութուբերների ընդհանուր եկամուտը կազմում է 20 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում; Այս ընթացքում նրա յութուբյան ալիքի դիտումները կազմել են 1.9 միլիարդ: Ինչ վերաբերում է ալիքին բաժանորդագրվածների քանակին, ապա այն կազմում է 41.8 միլիոն:

GMM stars Rhett & Link talk internet fame and taste tests
3-րդ հորիզոնականում է Dude Perfect
 յութուբյան ալիքը: Այն հիմնել են 5 եղբայրներ Քոբի և Քորի Քոթթոնները (երկվորյակներ են), Ջերեթ Հիլբերթը, Քոդի Ջոնսը և Թայլեր Թոնին: Ալիքը հիմնականում հայտնի է երիտասարդների կողմից տարբեր խաղեր խաղալու մասին տեսանյութերով: 33-ամյա (բացառությամբ Թոնիի, որը 31 տարեկան է) յութուբերների ընդհանուր եկամուտը կազմում է 23 միլիոն ԱՄՆ դոլար՝  2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում նրանց յութուբյան ալիքի դիտումները կազմել են 2.77 միլիարդ: Ինչ վերաբերում է ալիքին բաժանորդագրվածների քանակին, ապա այն կազմում է 57.5 միլիոն:

Dude Perfect To Drop 'Untold Stories', A Feature-Length Glimpse Behind Their Trick Shots - Tubefilter
2-րդ հորիզոնականում է Mr. Beast
-ը՝ Ջիմմի Դոլանդսոնը, որն իր յութուբյան ալիքում առավելապես ներբեռնում է հումորային տեսանյութեր: 22-ամյա այս յութուբերի ընդհանուր եկամուտը կազմում է 24 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում նրա յութուբյան ալիքի դիտումները կազմել են 3 միլիարդ: Ինչ վերաբերում է ալիքին բաժանորդագրվածների քանակին, ապա այն կազմում է 47.8 միլիոն:

MrBeast Just Launched A Gaming Channel. Now He's Looking To Hire An Editor. - Tubefilter
1-ին հորիզանականում է Ռայան Քաջին
: 9-ամյա յութուբյան աստղի ալիքում կարելի է գտնել տեսանյութեր, որոնք պատմում են խաղալիքների, գիտական փորձարկումների և ընտանիքի մասին: Երեխայի ընդհանուր եկամուտը կազմում է 29.5 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում նրա յութուբյան ալիքի դիտումները կազմել են 12.2 միլիարդ: Ինչ վերաբերում է ալիքին բաժանորդագրվածների քանակին, ապա այն կազմում է 41.7 միլիոն:

Forbes List 2019: Eight-Year-Old Ryan Kaji Is Highest Paid YouTuber in 2019, Earns $26 Million in Year | Entertainment News