Ինչի՞ պատճառով է մահացել «Ինստագրամ»-ի 24-ամյա աստղը

Գերմանացի բլոգեր Յոսի Մարիան մահացել է Կանարներում արձակուրդում գտնվելու ընթացքում:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մահվան պատճառ է դարձել անորեքսիան, որով 24-ամյա աղջիկը տառապել է վերջին տարիներին:
Իր մահից մի քանի օր առաջ բլոգերը գրել է, որ չի ցանկանում հայտնվել այն 10 տոկոսի մեջ, ովքեր չեն հաղթահարել անորեքսիան և մահացել են:
Յոսի ինքնազգացությունը վատացել է ինքնաթիռում:
Նա մահացել է քնի մեջ ՝ ընկերոջ գրկում:
Բլոգերը չի թաքցրել իր հիվանդությունը: Նա իր հետևորդներին հորդորել է չլռել իրենց խնդիրների մասին, այլ լուծել դրանք: